Այստեղ հանդիպում են էլեգանտությունն ու զգացմունքը

Մեր տեսլականը

Մեր մասին

Ես Մարգարիտան եմ՝ Perla Signature Events-ի հիմնադիրն ու տնօրենը։

Perla-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր միջոցառում յուրահատուկ պատմություն է, և մեր նպատակն է կերտել անմոռանալի փորձառություններ՝ ներդաշնակ Ձեր պատկերացումներին։ Լինի դա նեղ ընտանեկան հավաքույթ, թե մեծ հանդիսություն, մենք յուրաքանչյուր դետալին մոտենում ենք ստեղծագործական մտքով, բացառիկ ճշգրտությամբ և հոգատարությամբ։

Որպես միջոցառումների կազմակերպման ամբողջական ծառայություններ մատուցող ընկերություն՝ մենք մասնագիտացած ենք հարսանեկան, մանկական, ընտանեկան և կորպորատիվ հանդիսությունների կազմակերպման մեջ։
Մեր փիլիսոփայությունն է՝ կազմակերպչական բարդ ընթացքը վերածել թեթև ու ներշնչող ճամփորդության, որն էլ հենց կոչում ենք «Փորձառություն Perla-ի հետ»։ Սա վստահության և բարձրակարգ էսթետիկայի ներդաշնակ միաձուլումն է, որտեղ մեր թիմի նպատակն է՝ ապահովել, որ Ձեր պատկերացումները իրագործվեն նրբաճաշակ կոնցեպտի և մանրակրկիտ պլանավորման շնորհիվ։

Մեր հեղինակային փաթեթների միջոցով մենք ստանձնում ենք ողջ հոգատարությունը՝ սկզբնական գաղափարի մշակումից մինչև միջոցառման օրվա ամբողջական համակարգումը, որպեսզի Դուք պարզապես վայելեք Ձեր տոնի յուրաքանչյուր ակնթարթը։

Margarita, Founder and Creative Director of Perla Signature Events, Yerevan, Armenia

Փորձառություն Perla-ի հետ

Հեղինակային փաթեթներ

Wedding package banner featuring kraft paper bridal game cards for Perla Signature Events luxury wedding planning services in Yerevan, Armenia

Հարսանեկան միջոցառումներ

Essence of Love

Մինչև 50 հյուր

Իդեալական ընտրություն է այն զույգերի համար, ովքեր կարևորում են մտերմությունն ու խորը հուզական կապը։ Այս փաթեթը նախատեսված է փոքրածավալ հարսանիքների համար՝ շեշտը դնելով ջերմ ու անհատական մթնոլորտի վրա, որտեղ Դուք կարող եք նշել Ձեր oրը ամենամտերիմ մարդկանց շրջապատում։

Perla Elegance Ceremony

50-ից 150 հյուր

Կատարյալ ընտրություն է դասական հարսանեկան հանդիսության համար։ Այս փաթեթը նախատեսված է էլեգանտ մթնոլորտի և միջոցառման թեթև, հարմարավետ ընթացքի ապահովման համար՝ երաշխավորելով անթերի ու անմոռանալի փորձառություն Ձեր և Ձեր բոլոր հյուրերի համար։

Perla Signature Wedding

150 և ավելի հյուր

Մեր ամենաամբողջական հարսանեկան ծառայությունը՝ նախատեսված մեծածավալ և շքեղ հարսանիքների համար։ Այս փորձառությունը ստեղծված է այնպիսի հանդիսությունների համար, որոնք պահանջում են բարձրակարգ մասշտաբային նախագծում ՝ մեկտեղելով յուրաքանչյուր ստեղծագործական ու կազմակերպչական դետալ՝ բացառիկ և անկրկնելի միջոցառում ստեղծելու համար:

Children's events package banner featuring a custom tropical themed birthday cake topper with balloon garland décor for Perla Signature Events luxury kids party planning services in Yerevan, Armenia

Մանկական միջոցառումներ

Little Dream

Մինչև 30 հյուր

Այս փաթեթը նախատեսված է մտերիմ ու ջերմ միջավայրում մանկական տոն կազմակերպելու համար։ Այստեղ համադրվում են գեղեցիկ դետալները և քաղցր մթնոլորտը՝ ստեղծելով կախարդական ու տպավորիչ միջավայր Ձեր բալիկի ու նրա ամենամտերիմ ընկերների համար:

Magic Moments

30-ից 60 հյուր

Կատարյալ ընտրություն է մանկական թեմատիկ միջոցառումների համար։ Այս փաթեթը նախատեսված է ուրախ և հետաքրքիր ժամանց ապահովելու համար՝ ստեղծելով հիշարժան փորձառություն թե՛ երեխաների, թե՛ ծնողների մասնակցությամբ։

Royal Fantasy

60 և ավելի հյուր

Այս փաթեթը նախատեսված է մեծածավալ մանկական միջոցառումների համար, որոնք պահանջում են բարձրակարգ մասշտաբային նախագծում, անթերի վերահսկողություն և շքեղ կոնստրուկտիվ լուծումներ՝ իրականություն դարձնելու երեխաների ամենամեծ ու հեքիաթային երազանքները։

Family events package banner showing a woman holding pink heart balloons at a luxury outdoor venue for Perla Signature Events premium family celebration planning services in Yerevan, Armenia

Ընտանեկան միջոցառումներ

Cozy Moments

Մինչև 30 հյուր

Իդեալական ընտրություն է ընտանեկան փոքր հավաքույթների և ջերմ տոնակատարությունների համար։ Այս փաթեթը ստեղծում է հանգիստ ու հարմարավետ մթնոլորտ՝ թույլ տալով վայելել հարազատների հետ անցկացրած յուրաքանչյուր պահ:

Milestone Memories

30-ից 60 հյուր

Կատարյալ ընտրություն է կյանքի կարևորագույն իրադարձությունների և ընտանեկան հավաքույթների համար։ Այստեղ էլեգանտ ոճն ու պրոֆեսիոնալ կազմակերպումը միավորվում են՝ Ձեր ընտանիքին պարգևելով անմոռանալի ու ջերմ պահեր:

Perla Signature Dinner

60 և ավելի հյուր

Մեր ամենաամբողջական ծառայությունն է՝ նախատեսված մեծածավալ ընտանեկան տոնակատարությունների համար։ Այս փաթեթն ապահովում է բարձրակարգ մասշտաբային նախագծում և նրբաճաշակ մոտեցումներ՝ Ձեր ընտանեկան ընթրիքը վերածելով շքեղ ու անմոռանալի իրադարձության։

Corporate events package banner featuring an artisan embroidery hoop and colourful seed bead workshop setup representing Perla Signature Events luxury corporate event planning services in Yerevan, Armenia

Կորպորատիվ միջոցառումներ

Team Building Day

Մինչև 25 հյուր

Իդեալական ընտրություն է փոքր թիմերի համար՝ միտված աշխատակիցների ներգրավվածության բարձրացմանն ու կապերի ամրապնդմանը։ Այս փաթեթն ապահովում է արդյունավետ ու ներդաշնակ միջավայր՝ խթանելով թիմային միասնականությունը։

Corporate Celebration

25-ից 50 հյուր

Կատարյալ ընտրություն է ընկերության կարևոր ձեռքբերումների և կորպորատիվ միջոցառումների համար։ Լինի դա տարեվերջյան ամփոփում, թե տարվա ընթացքում արձանագրված հատուկ հաջողություն, այս փաթեթն ապահովում է անթերի կազմակերպված և պրոֆեսիոնալ ընթացք։

Signature Team Experience

50 և ավելի հյուր

Լավագույն ընտրությունը խոշոր ընկերությունների համար, որոնք ունեն բազմապրոֆիլ թիմեր և տարբեր հետաքրքրություններ։ Այս փաթեթը միավորում է տարբեր բաժիններ՝ բոլորին համախմբելով մեկ ընդհանուր տեսլականի շուրջ՝ մեծածավալ ու տպավորիչ միջոցառման միջոցով։

Շնորհակալություն
Ձեր հայտն ընդունված է։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Փակել:
Տեղի է ունեցել սխալ
Հայտն ուղարկելիս խնդիր առաջացավ։

Խնդրում ենք թարմացնել էջը :